ՀԴԿ Հանրապետական խորհրդի հայտարարությունը Արցախի հիմնահարցի վերաբերյալ
ՀԴԿ Հանրապետական խորհուրդը,
քննարկելով Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հավատարիմ իր անփոփոխ սկզբունքներին,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԷ
Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ՀԴԿ-ն գլխավոր և առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը:
Այն պետք է դիտարկվի որպես պայման՝ հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների:
Մենք ելնում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, շնորհիվ ազգային-ազատագրական պայքարի, ամբողջ հայության պաշտպանությամբ, օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից և համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արձանագրել ինքնորոշման իր իրավունքի արդյունքը: Այն է՝ հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, և որը, վերջնականորեն բերել է փակուղի, ՀԴԿ-ն ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում ՀՀ իշխանություններից հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները և հանդես գալ նախաձեռնությամբ՝ տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն, իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար:
Հիմնահարցը միմիայն իրավական դաշտում քննարկել և լուծումներ տալու մասին շուրջ երկու տասնամյակի ընթացքում հնչած մեր պնդումներին, ՀՀ իշխանությունների փոխարեն, որքան էլ տարօրինակ է, արձագանքեց Ադրբեջանը: Նրա ղեկավարները, օգտվելով հայկական կողմի անհասկանալի պասիվ քարոզչությունից, միջազգային հնարավոր բոլոր ատյաններում ներկայացնում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու առաջարկությունները՝ հղում կատարելով միջազգային իրավունքի նորմերին: Մեր համոզմամբ Ադրբեջանի նման կեցվածքըլավագույն առիթ է համատեղ ստեղծել «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»: Ինչը, ամենից զատ, վերջ կդնի միջազգային բարձրադիր ատյաններում հիմնահարցի էությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունմանը:
Ներկայացվող առաջարկը համահունչ է ԼՂՀ իշխանությունների բազմիցս արտահայտած հաստատ դիրքորոշմանը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվել է ԼՂՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքների» նկատմամբ: Այն է' ոչ մի կետով դրանք չեն արձագանքում Արցախի ժողովրդի և ամբողջ հայության շահերին:
Օգտագործելով ԼՂՀ շահերի պաշտպանության քաղաքական մեր հարուստ փորձը, մենք կգնանք համապատասխան քայլերի, որոնք կարգելակեն ԼՂՀ հիմնահարցի լուծման ցանկացած անարդարացի լուծում:
ՀԴԿ Հանրապետական խորհրդի հայտարարությունը Արցախի հիմնահարցի վերաբերյալ
ՀԴԿ Հանրապետական խորհուրդը,
քննարկելով Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հավատարիմ իր անփոփոխ սկզբունքներին,
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Մ Է
Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ՀԴԿ-ն գլխավոր և առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը:
Այն պետք է դիտարկվի որպես պայման՝ հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների:
Մենք ելնում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, շնորհիվ ազգային-ազատագրական պայքարի, ամբողջ հայության պաշտպանությամբ, օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից և համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արձանագրել ինքնորոշման իր իրավունքի արդյունքը: Այն է՝ հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, և որը, վերջնականորեն բերել է փակուղի, ՀԴԿ-ն ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում ՀՀ իշխանություններից հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները և հանդես գալ նախաձեռնությամբ՝ տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն, իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար:
Հիմնահարցը միմիայն իրավական դաշտում քննարկել և լուծումներ տալու մասին շուրջ երկու տասնամյակի ընթացքում հնչած մեր պնդումներին, ՀՀ իշխանությունների փոխարեն, որքան էլ տարօրինակ է, արձագանքեց Ադրբեջանը: Նրա ղեկավարները, օգտվելով հայկական կողմի անհասկանալի պասիվ քարոզչությունից, միջազգային հնարավոր բոլոր ատյաններում ներկայացնում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու առաջարկությունները՝ հղում կատարելով միջազգային իրավունքի նորմերին: Մեր համոզմամբ Ադրբեջանի նման կեցվածքը լավագույն առիթ է համատեղ ստեղծել «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»: Ինչը, ամենից զատ, վերջ կդնի միջազգային բարձրադիր ատյաններում հիմնահարցի էությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունմանը:
Ներկայացվող առաջարկը համահունչ է ԼՂՀ իշխանությունների բազմիցս արտահայտած հաստատ դիրքորոշմանը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվել է ԼՂՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքների» նկատմամբ: Այն է' ոչ մի կետով դրանք չեն արձագանքում Արցախի ժողովրդի և ամբողջ հայության շահերին:
Օգտագործելով ԼՂՀ շահերի պաշտպանության քաղաքական մեր հարուստ փորձը, մենք կգնանք համապատասխան քայլերի, որոնք կարգելակեն ԼՂՀ հիմնահարցի լուծման ցանկացած անարդարացի լուծում:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
17.07.2009թ.