Մեկնաբանություն

29.08.2013 12:54


Ռոբերտ Քոչարյանի հանգիստն ու Սերժ Սարգսյանի անհանգստությունը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հանգիստն ու Սերժ Սարգսյանի անհանգստությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ներքին ապրումների, վախերի և հոգեվիճակի մասին պատկերացում կազմելու համար պետք է հետևել «անկախ» մամուլին։

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում պարբերաբար հոգեխանգարմունքի մեջ են ընկնում։ Դա է պատճառը, որ առիթ–անառիթ «անկախներին» քսի են տալիս Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Վերջինիս պահով Սերժ Սարգսյանի մոտ սուր արտահայտված Ֆորեստոլի սինդրոմ կա։ Չի բացառվում, որ մի օր նախագահական նստավայրից ինչ որ մեկը ցած նետի իրեն պատուհանից՝ «Գալի՜ս են» բղավոցներն արձակելով։

Առիթ ունեցել ենք ոմանց զգուշացնելու, որ երկու վախը մի մահ է, բայց օգուտ չկա։ Վախը մտել է մեջներն ու դուրս չի գալիս։ Չի օգնում նույնիսկ ընկերական «բլդուխը»։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու է «պամպերսների» գներն այդքան բարձրացել։ Ինչևէ։

Հարկ է նկատել, որն անկախ այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ են նշյալ երեք գործիչները և ինչպիսի մոտեցումներ ունեն քաղաքական դաշտում՝ փաստն այն է, որ Սարգսյանը սեփական իշխանության և այդ իշխանության հավերժացման հարցում վտանգ է տեսնում այս երեքից, քանզի նրանք տիրապետում են իշխանափոխության պոտենցիալ պարունակող չվերահսկվող ռեսուրսների (քաղաքական, հանրային, գաղափարական, ֆինանսական, կազմակերպչական, պետական ապարատը «կիսելու» և այլն)։ Այդ ռեսուրսների առկայությունն է, որ հոգախանգարմունքի պատճառ է դառնում։

Ի դեպ, օրերս հոգեխանգարմունքի առիթ էր տվել Ռոբերտ Քոչարյանը։

Սերժ Սարգսյանի հիվանդությունների մասին շրջանառվող լուրերի, գաղտնիության պայմաններում նրա անցկացրած արձակուրդների և թոշակառուների փողերը խաղատներում մսխելու ՀՀԿ ղեկավարի ունեցած փիս խասիաթի (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին հարցրեք, կպատմի) ֆոնին Սևանա լճում ակտիվ ու բաց հանգիստ անցկացնող 2–րդ նախագահը կրկին հունից հանեց «նախաձեռնողական» Ս. Սարգսյանին։ «Անկախ» մամուլի հրապարակումներն ասվածի վառ ապացույցն են։ Եվ դա այն դեպքում, երբ վինդսերֆինգը ապաքաղաքական մարզաձև է, այսինքն՝ վախենալու կարիք առայժմ չկա և Սարգսյանը դեռ կարող է հանգիստ Խորվաթիա մեկնել (եկեք ՀՀԿ ղեկավարին քաջառողջություն մաղթենք և աղոթենք նրա ներքին օրգանների անխափան աշխատանքի համար)։

Վալերյանկայի և նմանատիպ այլ դեղամիջոցների կարիք կլինի այն ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանը, Քոչարյանը և Ծառուկյանը շախմատի բաց առաջնություն կազմակերպեն։ Այդ ժամանակ, իրոք, Բաղրամյան 26–ի պատուհանները պետք է փակ պահել։ Հանկարծ մարդ–մուրդ ցած չնետի իրեն էս «նեղ մաջալին»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը