Աշոտյանն ու ենթակաները գլխից ձե՞ռ էին քաշել, որ հարցեր տային
Հիշում եք՝ ժամանակին Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում էր հավաքում մեռած, կիսամեռած եւ կենդանի քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին եւ… մենախոսում էր:
Ի սկզբանե նա որոշեց այդ կերպ շփվել «ժողովրդի հետ», սակայն այդ անպտուղ եւ անիմաստ հավաքները, դրանցում «արծարծված հարցերը» բացարձակապես չհետաքրքրեցին ժողովրդին, մանավանդ, երբ երկրի ղեկավարի ինքնագովազդային այդ ժողովները ոչ մի օգտակար բան չէին պարունակում հենց իր՝ ժողովրդի համար:
Այնուհետ Սերժ Սարգսյանը որոշեց ստեղծել Հանրային խորհուրդ, ինչի միջոցով իբր կկարողանար բռնել «Ժողովրդի զարկերակը» եւ կտեղեկանար նրան հուզող հարցերի մասին:
Շատ կարճ Ժամանակ անց պարզվեց, որ այս հորինված կառույցը ձեւավորվել է «բարի թագավորի» իմիջը ձեւավորելու, վերջինիս «հանձնարարականները» կատարելու նպատակով: Եվ ոչ մի կապ չունի ժողովրդի հոգսերն ու խնդիրները բարձրացնելու, դրանք ինչ-որ չափով լուծելու հետ եւ այս կառույցի «վեհ առաքելությունը» դարձյալ սահմանափակվեց Սերժ Սարգսյանի «գովազդային գործակալության» դերով կամ կարգավիճակով:
Շրջանցենք նախընտրական փուլերը, որոնք գուցե ՀՀԿ առաջնորդը նույնպես համարում էր «Ժողովրդի հետ շփման միջոց»: Սակայն հայտնի է, որ մեկ մարդու քարոզարշավների լսարանը համալրված էր լինում «չեբուրաշկաներով» կամ պետական մարմիններում աշխատող «պարտադիր-կամավոր» սկզբունքով հավաքագրված «ժողովրդով»:
Հիմա Սերժ Սարգսյանը «ժողովրդի հետ» շփման նոր ձեւ է գտել: Որոշել է այցելել նախարարություններ եւ գերատեսչություններ, հանդիպել ղեկավար կազմերի հետ եւ ասել այն ամենը, ինչ պետք է ասի «ժողովրդին»:
Ձեւական էքսկուրսիաների շարքը մեկնակեց երեկ. Սերժ Սարգսյանը այցելեց Կրթության եւ գիտության նախարարություն:
Բնականաբար, հավաքվածներից ոչ ոք գլխից ձեռ չէր քաշել, որ «հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը,, վերաբերող հարցեր ուղղեր հյուրին (ինչպես նշված է ՀՀ նախագահի կայքէջում):
Այդ հարցուպատասխանից անգամ մի դրվագ չներկայացրեց եւ ոչ մի հեռուստաընկերություն:
Դե, պետք է տեղի ունենար նման «անկեղծ զրույց» որ ներկայացնեին:
Իսկ Սերժ Սարգսյանը այցելել էր նախարարություն, որ ընդամենը ժողովրդին «աչքալուսանք» տար, թե մինչեւ 2017 թվականը կբարձրանա նվազագույն աշխատավարձը՝ այսօրվա 45 հազարից հասնելով մինչեւ 90 հազար:
Այստեղ են ասել՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա»:
Այն, որ 4 տարի հետո կյանքը թանկանալու է շա՜տ ավելի, քան հիմա է, դա գիտակցում են բոլորը: Ուրեմն՝ ինչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսքը, որ թմբկահարվում է այսօրվանից:
Հետաքրքիր է, ով է արել այդ հաշվարկը: Դե, հավանաբար, կիթառահար-երգիչ Տիգրան Սարգսյանը, ինչի մասին էլ ահա ոգեւորված տեղեկացնում է Սերժ Սարգսյանը (ներկաները, սակայն, հաստատ հարցրած չեն լինի, թե արդյոք Սերժ Սարգսյանը կձգի՞ մինչև 2017, որ մի հատ էլ խոստում–կանխատեսում է անում)։
Ապշեցուցիչն այն է, սակայն, որ հանդիպելով ոլորտի ներկայացուցիչների հետ, Ս. Սարգսյանը ոչ մի բառ չասաց ուսման վարձավճարների ավելացման մասին:
Այսօր 45 հազար նվազագույն աշխատավարձ ստացող ծնողը ինչպես է վճարելու իր ուսանող երեխայի՝ 500-800 հազար ուսման վարձը: Եվ կամ՝ 2017-ին ինչպես է 90 հազար ստանալով՝ վճարելու այդքան եւ գուցե ավելի շատ ուսման վարձի գումարը:
Ինչեւէ, առաջիկայում այցերը կշարունակվեն եւ, հավանաբար, այլ գերատեսչություններում նա նույնպես «աչքալուսանքներ» կտա «ժողովրդին»:
Հա, մեկ էլ մի քանի չինովնիկների շնորհակալագրեր կհանձնի:

«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին»,- դիմելով ղեկավար անձնակազմի անդամներին, հայտարարեց Սարգսյանը:
Բնականաբար, հավաքվածներից ոչ ոք գլխից ձեռ չէր քաշել, որ «հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը,, վերաբերող հարցեր ուղղեր հյուրին (ինչպես նշված է ՀՀ նախագահի կայքէջում):
Այդ հարցուպատասխանից անգամ մի դրվագ չներկայացրեց եւ ոչ մի հեռուստաընկերություն:
Դե, պետք է տեղի ունենար նման «անկեղծ զրույց» որ ներկայացնեին:
Իսկ Սերժ Սարգսյանը այցելել էր նախարարություն, որ ընդամենը ժողովրդին «աչքալուսանք» տար, թե մինչեւ 2017 թվականը կբարձրանա նվազագույն աշխատավարձը՝ այսօրվա 45 հազարից հասնելով մինչեւ 90 հազար:
Այստեղ են ասել՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա»:
Այն, որ 4 տարի հետո կյանքը թանկանալու է շա՜տ ավելի, քան հիմա է, դա գիտակցում են բոլորը: Ուրեմն՝ ինչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսքը, որ թմբկահարվում է այսօրվանից:
Հետաքրքիր է, ով է արել այդ հաշվարկը: Դե, հավանաբար, կիթառահար-երգիչ Տիգրան Սարգսյանը, ինչի մասին էլ ահա ոգեւորված տեղեկացնում է Սերժ Սարգսյանը (ներկաները, սակայն, հաստատ հարցրած չեն լինի, թե արդյոք Սերժ Սարգսյանը կձգի՞ մինչև 2017, որ մի հատ էլ խոստում–կանխատեսում է անում)։
Ապշեցուցիչն այն է, սակայն, որ հանդիպելով ոլորտի ներկայացուցիչների հետ, Ս. Սարգսյանը ոչ մի բառ չասաց ուսման վարձավճարների ավելացման մասին:
Այսօր 45 հազար նվազագույն աշխատավարձ ստացող ծնողը ինչպես է վճարելու իր ուսանող երեխայի՝ 500-800 հազար ուսման վարձը: Եվ կամ՝ 2017-ին ինչպես է 90 հազար ստանալով՝ վճարելու այդքան եւ գուցե ավելի շատ ուսման վարձի գումարը:
Ինչեւէ, առաջիկայում այցերը կշարունակվեն եւ, հավանաբար, այլ գերատեսչություններում նա նույնպես «աչքալուսանքներ» կտա «ժողովրդին»:
Հա, մեկ էլ մի քանի չինովնիկների շնորհակալագրեր կհանձնի:
Կիմա Եղիազարյան