Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն գործիչներն ու կառույցները, որոնք Լևոն Տեր–Պետրոսյանին մեղադրել են վճռական գործողությունների չգնալու համար և ամենաթունդ հեղափոխական հռետորաբանությամբ ու տիեզերական մասշտաբի նախագծեր իրականացնելու խոստմամբ լքել են ՀԱԿ–ը՝ ի վերջո համալրել են Սերժ Սարգսյանի հաճախորդների ցանկը կամ անհետ կորել քաղաքական դաշտից։
Այդպես եղավ անխտիր բոլորի հետ՝ լինեն նրանք թրաշված, թե անթրաշ։ Որտե՞ղ են հիմա դավիթշահնազարյանները և արամսարգսյանները։ Բոլոր այդ հաճախորդները ՀՀ 1–ին նախագահից քշված ու քաշված մարդիկ են։ Իրենք իրենց խելքից, իհարկե։
Հիվանդագին ամբիցիաները, կենցաղային խնդիրները, ճղճիմ «խասիաթը», պաթոլոգիկ գերբարձր ինքնագնահատականը, գեղցիությունը, անգրագիտությունը, բնածին «մուտիլովշիկությունը» և մանրությունն արեցին իրենցը։ Արդյունքում՝ ՀԱԿ առաջնորդից քշվածները և քաշվածները հայտնվեցին «ուղղիչ աշխատանքային գաղութում»։
Հաստատված օրինաչափության համաձայն՝ որքան բարձր են գոռում հեղափոխության ու վճռականության թեմաներով և Տեր–Պետրոսյանից նեղանում ուշացրած հեղափոխության համար, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մի զրո պակասով կսեփականաշնորհվեն Բաղրամյան 26–ի, կամ, ինչպես վերջերս մոդայիկ է դարձել, Տիգրան Սարգսյանի կողմից։
Այդ օրինաչափությունը հաստատվեց նաև նոր ՀՀՇ ստեղծելու ծրագրով մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացրացնել պատրաստվող Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի դեպքում։ Պարզվեց, որ նոր ՀՀՇ–ի գաղափարախոսներն ընդամենը հին հաճախորդների շարքն են համալրելու՝ Տիգրան Սարգսյանի թամադայությամբ։
Սերժ Սարգսյանը, թերևս, հոգնել է սեփական քաղաքական հարեմը համալրելու գործից ու պատվիրակել է իր լիազորությունները «Օֆշորի Տիկոյին»։ Վերջինս էլ համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Հաճելին «ընդդիմադիրների» քեֆերին մասնակցելն ու ալկոհոլային խմիչք օգտագործելն է, իսկ օգտակարը՝ «ընդդիմադիր» դաշտում անթափոն արտադրություն հիմնելը։ Սակայն ինչպես հաճախ է պատահում վարչապետի ձեռնարկած գործերի հետ՝ վերջում միշտ բիոզուգարան է ստացվելու, այսինքն՝ չաշխատող մի բան, որի վրա փող են լվացել։
Այսպես որ շարունակվի՝ շուտով երևի Տեր–Պետրոսյանից քշվածների ու քաշվածների «գեղի կլուբ» կստեղծվի Ազատության հրապարակին կից սրճարանում։ Հա՛մ ընդդիմադիր մթնոլորտ կապահովվի, հա՛մ էլ վարչապետը «Կռունկը» կերգի իր բաղաձայնով։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Նոր ՀՀՇ–ի ջատագովներից հանդիսացող Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ վարչապետը խիզախ քայլի է դիմել՝ մասնակցելով Արարատ Զուրաբյանի ծնունդին։
Փաստորեն, Իգիթյանը խիազախության մասին ուրույն պատկերացումներ ունի։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանն, օրինակ, վախկոտի մեկն է, քանզի չի երևացել Ա. Զուրաբյանի սրճարանում ու իր հայտնի տրնգին չի պարել։
Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի խիզախ և հուժկու միջոցառման կվերածվեր «թունդ ընդդիմադիր» Ա. Զուրաբյանի ծնունդը, եթե Սերժն ու Սաշիկն էլ խիզախեին ու ներկա լինեին։ Նոր ՀՀՇ–ն ու խիզախները կպահանջեին Տեր–Պետրոսյանի հրաժարականն ու դուրս կգային երթի («պախմելիայի» նպատակով, անշու՛շտ)։ Կարապետ Ռուբինյանն էլ վերջապես կհասներ օր առաջ այս հանցավոր վարչախմբից ազատվելու իր նպատակին։
Լևոն Տեր–Պետրոսյանից քշվածներն ու քաշվածները