Մինչ առաջատար մարդկությունն ինստիտուտներ է ստեղծում, գլուխ է կոտրում դիվանագիտական նորանոր ճյուղեր բացահայտելու համար, գիտնականներ է ներգրավում դիվանագիտության մեջ խորանալու համար, գրքեր գրում, ուսումնասիրում համաշխարհային պատմությունը, Սերժ Սարգսյանն ինքնուրույն հայտնագործել է մի դիվանագիտական ճյուղ, որը կարող է օգտակար լինել սերունդներին: Նախկին իշխանության օրոք Հայաստանը վարում էր «պարտվողական» հավասարակշռող արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանն ընդամենը Արցախը կարողացավ ազատագրել, իսկ Նախիջևանը, Ջավախքն ու Արևմտյան Հայաստանը, այդպես էլ մնացին գերության մեջ:
Սերժ Սարգսյանի հայտնագործած «Պինգ-պոնգյան դիվանագիտությունն» իր յուրահատկությամբ ու ճկունությամբ հնարավորություն է տալիս վերականգնել պատմական արդարությունն ու միաժամանակ մնալ անխոցելի: Պինգ-պոնգյան քաղաքականության գաղտնիքն այն է, որ Հայաստանն ստանձնում է պինգ-պոնգի գնդակի (շարիկի) դերը, և իրար հակառակորդ կողմերը շարիկը գցում են մի դաշտից մյուս դաշտը: Այստեղ իրականանում է և՛-և՛-ի կոնցեպցիան, երբ գնդակը երկար չի գտնվում մի գեոպոլիտիկ երկրի ազդեցության դաշտում և հաջորդ պահին հայտնվում է հակառակորդ երկրի դաշտում, իսկ երբ արդեն հակառակորդին թվում է, թե շարիկն իր դաշտում է, շարիկը արդեն մյուս դաշտում է` այնքան ժամանակ, մինչև` չի հայտնվում գետնին: Գետնին հայտնվելու դեպքում էլ Հայաստանն ընդհանրապես չի տուժում, իսկ այդ ընթացքում հակամարտող կողմերն են իրար նկատմամբ «աչոկներ հավաքում»:
Պինգ-պոնգի էֆեկտն այն է, որ հակառակորդ կողմերը չեն կարողանում պահի տակ լուրջ վերլուծություններ անել, ու նրանց միակ խնդիրն այն է լինում, որ գնդակն իրենց դաշտից ուղարկեն հակառակորդի դաշտ և անեն այնպես, որպեսզի շարիկն իրենց հարվածից չընկնի: Սերժ Սարգսյանը կարողացել է իր «Պինգ-պոնգյան» դիվանագիտությամբ անել այնպես, որպեսզի բոլոր կողմերը շահագրգռված լինեն, որ շարիկը ոչ թե իրենց պատճառով գետնին հայտնվի, այլ` հակառակորդի պատճառով:
Երբ Արևմուտքին թվում է, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին, նա արդեն համաձայնություն է տված լինում Ռուսաստանին՝ մաքսային միության կազմում հայտնվելու հարցում, իսկ երբ Ռուսաստանին թվում է, թե Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, արդեն Հայաստանը ՆԱՏՕ-ի «արժանապատիվ» գործընկերն է դարձած լինում: Երբ Ադրբեջանին թվում է, թե Ռուսաստանն իրեն չորս միլիարդի զենք է վաճառում, Հայաստանն արդեն Թուրքիայի հետ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով է ստեղծած լինում…
Սերժ Սարգսյանի հայտնաբերած ֆուտբոլային դիվանագիտությունն ուներ որոշակի թերի կողմեր, որովհետև մեծ ներդրումներ էին պահանջվում, իսկ ֆուտբոլային դիվանագիտության կատարելագործված տարբերակը՝ «Պինգ-պոնգյան» դիվանագիտությունը, ապահովում է խաղն առանց մեծ ներդրումների:
Իհարկե, կան վտանգներ, որ պինգ-պոնգի շարիկը կարող է ուժեղ հարվածների դեպքում կոտրվել, սակայն, տվյալ պահին կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել ու նորանոր դիվանագիտական հայտնագործություններ կատարել:
Պինգ-պոնգյան դիվանագիտություն

Լեո Փանջունի
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/17723.html