Լրահոս

17.07.2009 14:13


Կառավարությունը կքննարկի

Կառավարությունը կքննարկի

-Գիտենք, որ առայժմ գյուղատնտեսության ապահովագրման դաշտը բաց է, և այն չի ապահովագրվում, ինչը պայմանավորված է ռիսկայնության բարձր վիճակով՝ կարկուտ, տեղումներ, -30-35, +35-40 և ավել ջերմաստիճանային պայմաններ։  Այս ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մեծացել է հակակարկտային կայանքների տեղակայման աշխարհագրությունը, իսկ կառավարությունը կազմել է համապատասխան ծրագիր, ըստ որի՝ համապատասխան տեխնիկական հագեցվածություն և ռադիոլոկացիոն համակարգ ունեցող մարզերում մինչև 2012թ. կայանքների տեղակայումը շարունակվելու է,- ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

«7օր»-ի՝ «Գյուղատնտեսության նախարարը հայտարարում է, թե կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունները փոխհատուցում չեն ստանալու, այդ դեպքում՝ ի՞նչ օժանդակություն կամ օգնություն է լինելու» հարցին նա պատասսխանել է, որ կառավարությունը կքննարկի մինչև հուլիսի 5-ի դրությամբ իրեն ներկայացված տեղեկատվությունը և իր ունեցած հնարավորության սահմաններում որոշում կկայացնի, սակայն այս պահի դրությամբ հստակ ոչինչ հրապարակել չեն կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը