Լրահոս

02.09.2013 11:33


ԵՊՀ-ի մոտ բողոքի գործողություն է տեղի ունեցել

ԵՊՀ-ի մոտ բողոքի գործողություն է տեղի ունեցել

Այսօր Երևանի պետական համալսարանի մոտ բողոքի գործողություն է տեղի ունեցել ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման: Բողոքի գործողության մասնակիցները նստել են ԵՊՀ-ի աստիճաններին և կոչ արել մյուս ուսանողներին ևս միանալ իրենց:

Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարվա մեկնարկին ևս ծրագրվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ:
Ուսման վարձավճարների բարձրացմանը դեմ արտահայտվող ուսանողները ևս մտադիր են հանդիպել նախարարին և իրենց պահանջը ներկայացնել նրան:
Այսօր նաև նախատեսվում է երթ դեպի ՀՀ կառավարության շենք:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը