Ինչպես հայտնի է, վաղը կայանալու է բազմիցս հետաձգված Սարգսյան–Պուտին հանդիպումը Մոսկվայում։
«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականության ռահվիրա և «անկախ» մամուլի կողմից «արևմտամետ» հռչակված Սերժ Սարգսյանը Մոսկվայում փորձելու է ապացուցել, որ ինքն աշխարհի ամենառուսամետ մարդն է և Արևմուտքի հետ խաղեր է տվել զուտ մարտավարական նկատառումներից ելնելով ու փող պոկելու ցանկությամբ։
Սարգսյանի մոտ հիմա եկել է ռուսական հարցերին անվերապահ «այո»–ներ շռայլելու փուլը։ Բայց նրա արցունքներին այնտեղ վաղուց չեն հավատում և փորձելու են վասալային բնույթի «այո»–ներ պոկել, որպեսզի հետագայում է՛լ ավելի վասալային համաձայնությունների դաշտ բերեն։ Իսկ այն, որ Սարգսյան–Պուտին հանդիպումը Հայաստանի հերթական նվաստացման գործընթացին է վերածվելու, կասկածի տեղիք չի թողնում։
Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին Հայաստանի միանալ–չմիանալուն, ապա այս հարցում Սարգսյանը հայտնվել է ճողված վիճակում, քանզի եվրաչինովնիկներին խոստացել է միանալ, իսկ ռուսներին հավաստիացրել է, որ չի միանալու։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանին, ի վերջո, հաջողվելու է մոտիկից տեսնել Պուտինին, Երևանը ԵՄ–ին չմիանալու խոստում է տվել։ Եթե երկար ժամանակ տանել–բերելուց հետո Կրեմլում համաձայնել են ընդունել Սարգսյանին, նշանակում է, որ նա հրաժարվել է Վիլնյուսում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, կամ էլ չնախաստորագրելու խոստում է տվել ռուսներին։ Այլապես Պուտինը չէր ընդունի նրան. ընդուներ, որ ի՞նչ աներ։
Ամեն դեպքում, նկատենք, որ Մոսկվայում ռազմավարական գործընկերություն անող երկու պետության ղեկավարների հանդիպում չի լինելու։ Եվ դա շնորհիվ Սարգսյանի վարած «Yes man»–ության շնորհիվ։
Որքան էլ Սարգսյանը հիմա զիջումների գնա ու «պո պոլնոյ պռագռամե» բավարարի ռուսների ցանկությունները, միևնույն է, այս ընթացքում ահագին բան փսորվեց։ Մոսկվայում, պատկերավոր ասած, դատելու են Սարգսյանին, այլ ոչ թե ընդունելու են որպես դաշնակից պետության ղեկավարի։
Եթե հիշենք, որ ԵՄ–ի հանձնակատար Ֆյուլեն էլ խոստացել էր Սերժ Սարգսյանին դատի տալ, եթե Հայաստանը ԵՄ–ի հետ նոյեմբերին չնախաստորագրի համաձայնագիրը, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Թե ինչով կավարտվի ՀՀԿ ղեկավարի աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը, «հերձումը» ցույց կտա։
Մեկ բան ակնհյատ է՝ Սարգսյանի նախաձեռնած «և և»–ի քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է՝ դառնալով «համ, համ»։ Այսինքն՝ հա՛մ Մոսկվան, հա՛մ Բրյուսելը չեն վստահում Հայաստանին ու մեր երկիրը դիտարկում են որպես իրենց շահերը սպասարկող մանրադրամ և միմյանց դեմ օգտագործելու գործիք։ Այլ կերպ ասած՝ «արևմտամետ» Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք Մոսկվային և հեռացանք Բրյուսելից, քանզի երկուսն էլ դժգոհ են պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունից։ Ընդ որում, դժգոհ են մնալու՝ անկախ այն բանից, թե, ի վերջո, ինչպիսի որոշում կկայացնի Սարգսյանը։
Եվ այսպես, Մոսկվան Սերժ Սարգսյանի արցունքներին չի հավատում, իսկ Բրյուսելը պատրաստվում է դատի տալ նրան։
Եթե Սարգսյանը սովորական անհատ լիներ, ով աչքի է ընկնում արկածախնդրությամբ և անմեղսունակությամբ, ապա դարդ անելու կարիք չէր լինի։ Բայց խնդիրն այն է, որ Սարգսյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը, և նրա գործունեությունը շատ թանկ է նստում Հայաստանի վրա։
Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Հայաստանի շահը այս պատմության մեջ, և արդյոք այն համընկնո՞ւմ է Սարգսյանի անձնական շահի հետ։ Պատասխանն ակնհայտ է՝ Սարգսյանի ու Հայաստանի շահերը իրար հետ խոր հակասության մեջ են։ Հիմա հո մենք կրակը չե՞նք ընկել, որ Սարգսյանը որոշել է սեփական իշխանության երկարաձգման համար Հայաստանը որպես կոն դնել խաղասեղանին և մեր երկիրը դարձնել ֆուտբոլի գնդակ։ Հետևաբար, ավելի լավ է «ֆուտբոլ» անել մեկ մարդու, քան ազգովին հայտնվել «ֆուտբոլային» մառազմի զոհի կարգավիճակում։ Իսկ կհավատա Մոսկվան Սարգսյանի արցունքներին թե ոչ, Բրյուսելը դատի կտա նրան, թե ոչ, արդեն չորրորդական հարց է։ Այնպես որ, արտաքին կողմնորոշման կետը պետք է հայաստանյան քաղաքական օրակարգից հանել և զբաղվել մեկ գլխավոր խնդրով՝ իշխանափոխության։
Իշխանափոխությունը պետք է լինի հայաստանակենտրոն բոլոր ուժերի և անհատների գործողությունների ծրագիրը։
Կհավատա՞ Մոսկվան Սերժ Սարգսյանի արցունքներին

Սևակ Մինասյան