Էդվարդ Նալբանդյանը խույս է տվել ԵՊՀ-ի մոտ բողոքող ուսանողներից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտվանից Երևանի պետական համալսարանի մոտ ուսանողները բողոքի գործողություն են իրականացնում ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման: Նրանք մտադիր էին իրենց պահանջը ներկայացնել նաև ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինը, սակայն, խույս է տվել բողոքի գործողություն իրականացնող ուսանողներից և արագ ներս մտել ԵՊՀ-ի շենք: Իսկ արդեն ներսում լրագրողներին ասել է, որ ուսման վարձավճարների բարձրացումը արտգործնախարարության իրավասություններին վերաբերող հարց չէ:
Փոխարենը՝ քիչ առաջ ուսանողներին են միացել Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկները, այլ բուհերի ուսանողներ և որոշ դասախոսներ:

7or.am