Մեկնաբանություն

02.09.2013 12:36


Դիրքորոշումների անապատ քաղաքական դաշտում

Դիրքորոշումների անապատ քաղաքական դաշտում

ՀԱԿ շրջանակների հետ կապվող www.ilur.am լրատվական-վերլուծական կայքը օրեր առաջ տպագրել էր «Լուծումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն» վերանգրով խմբագրականը:

Եթե այս խմբագրականը հանդիսանում է ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, ապա մենք կարող ենք արձանագրել, որ քաղաքական ուժերից այս պահին միայն Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը արտահայտեց հստակ դիրքորոշում, և, ըստ էության, հրապարակեց մի շարք մտահոգիչ հարցադրումներով նոր քաղաքական օրակարգ:
Որևէ այլ կուսակցություն, այլ քաղաքական ուժ դեռևս չի տվել իր գնահատականները և մտահոգությունները Հայաստան-Եվրամիություն սիրախաղի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան ակնհայտ վատացող հարաբերությունների ընթացքին:
Պաշտոնական Մոսկվան որքան էլ ինքնավստահ և, ինչ-որ տեղ, կոշտ քաղաքականություն վարի իր ազդեցության տակ գտնվող պետությունների հանդեպ, և որքան էլ ունենա անձնական ոչ լավ հարաբերություններ այդ երկրների ղեկավարների հետ, միևնույն է, ակնկալում է հենց այդ երկրների ներսի քաղաքական ուժերից երկխոսության և փոխըմբռնման ազդակներ:
Հակառակ դեպքում կարող է ստացվել հետևյալ պարզունակ պատկերը՝ Ռուսաստանը մերժում է և դեմ է այսօրվա Հայաստանի իշխանությունների վարող արտաքին քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ փաստում է , որ հայաստանյան քաղաքական ուժերից որևէ մեկը չի նեկայացնում հակադրվող, այլընտրանքային մոտեցումներ առկա խնդիրների վերաբերյալ:
Նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է երրորդ աշխարհի հետամնաց պետությունների դեպքում:

Գագիկ Մարտիրոսյան

Աղբյուրը՝ http://top-news.am/11/1/news/22393.html

Այս խորագրի վերջին նյութերը