Լրահոս

02.09.2013 13:27


Բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի որդին

Բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի որդին

Ըստ shamshyan.com-ի` այսօր ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո ուղևոր Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է:
Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:

Շարունակությունը` shamshyan.com-ում

Այս խորագրի վերջին նյութերը