Լրահոս

02.09.2013 13:38


Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի

Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, հղում անելով Reuters-ին, հայտնում է, որ զինվորական հեղաշրջման արդյունքում Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին մեղադրանք կառաջադրվի ընդդիմադիր ցուցարարների սպանությունների կոչերի համար։

Եգիպտոսի գլխավոր դատախազը Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» 14 անդամի գործերն ուղարկել է Կահիրեի քրեական դատարան: Նրանք մեղադրվում են բռնությունների իրականացման և սպանությունների կոչերի համար:

Հիշեցնենք, որ Մոհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել 2013թ. հուլիսի 3-ին:

Այս խորագրի վերջին նյութերը