Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
Մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պետական ու համայնքնային միջոցները համայնքի սոցիալ-տնտեսական և այլ նպատակների համար օգտագործելու փոխարեն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2007թ. շուկայականից զգալի բարձր գնով ՝ 4 400 000 դրամով, ձեռք է բերել 2004թ. արտադրության «Վազ 21120-110» մակնիշի ավտոմեքենա: Շուրջ մեկ տարի անց՝ 2008թ. հուլիսին, հիշյալ ավտոմեքենան օտարել է ընդամենը 1 230 000 դրամով, ապա նույն թվականի նոյեմբերին դարձյալ շուկայականից զգալի բարձր արժեքով ՝ 5 000 000 դրամով, ձեռք է բերել 2001թ. արտադրության «Մազդա» մակնիշի ավտոմեքենա: Այդպիսով, պետությանը և համայնքին շահերին պատճառվել է էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության