Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։10-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975թ. ծնված Ալեքսանդր Կլիմովին:
Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:
Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող՝ Միլիոնի փողոցի տներից մեկում, և դիակը 1998թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել բակում գտնվող արհեստանոց:
Ալեքսանդր Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հեղինե Գ.-ն ձերբակալված է:
Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ստեփանավանում կատարված սպանությունը բացահայտվել է