Երեկ Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, ով գտնվում է 72 ժամյա կալանքի տակ, ներկայացել է Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ խափանման միջոց ընտրելու ձևը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը՝ ժամը 10:30, որպեսզի փաստաբանները ծանոթանան գործի մանրամասներին:
Բոլոր մտահոգ քաղաքացիների կոչ ենք անում այսօր առավոտյան ժամը 10-ից հավաքվել Հ. Ներսիսյան փողոց 10 հասցեում գտնվող Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և կանգնել ՀՀ քաղաքացի Դմիտրի Հարությունյանի կողքին:
Կից ներկայացված է դատարանի մոտից քիչ առաջ արված հարցազրույցը Դմիտրի Հարությունյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ:
Հաղորդագրություն Դմիտրի Հարությունյանի մասին