Լրահոս

03.09.2013 13:06


Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի վաղը

Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի վաղը

Նախախորհրդարանի անդամ, ակտիվիստ, ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կքննարկի վաղը առավոտյան։ Այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ մինչ վաղը պաշտպանական կողմին քրեական գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալով։

Դմիտրի Հարությունյանը մեղադրվում է այս օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը