Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը:
Նա նշել է, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա. հետևաբար, Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:
«Հնարավո՞ր է, որ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը»,–«Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահակյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ: Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը: