Լրահոս

03.09.2013 17:21


Վարորդները նպաստել են մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

Վարորդները նպաստել են մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1978թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986թ. ծնված Վիոլետա Հ.-ին ու 1972թ. ծնված Աստղիկ Ե.-ին:
Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի և Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև բացի օրական 5000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի և Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը