Լրահոս

04.09.2013 10:22


Նախագահականի դիմաց բողոքի գործողություն՝ ընդդեմ Մաքսային միություն մտնելու

Նախագահականի դիմաց բողոքի գործողություն՝ ընդդեմ Մաքսային միություն մտնելու

Այսօր՝ ժամը 13։00–ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի գործողություն է տեղի ունենալու։ Վերջինի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտելու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ։

«Հայաստանը չի մտնելու Մաքսային միություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ և մտնել՝ ուր ուզում է»,–ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» էջում։

Խմբի անդամները բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը, հրավիրում են Բաղրամյան 26՝ մասնակցելու այսօրվա բողոքի գործողությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը