Լրահոս

04.09.2013 10:47


Դասախոսը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Դասախոսը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Ս.թ սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, նույն համալսարանի հեռակա ուսուցման բաժնի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:

Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման բաժնում քաղաքացի «Խ.»-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը