«Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան, բոլոր տիպի «դհոլները» և պալատական «վերլուծաբանները» հայտարարում էին, թե իմաստուն և գերնախաձեռնող Սերժ Սարգսյանի քայլերի շնորհիվ ոչ միայն կբացվի սահմանը, այլ նաև Հայաստանը կդառնա արևմտամետ և դուրս կշպրտի ռուսներին։
Ավելի ախմախ և անհեթեթ քարոզ դժվար էր պատկերացնել, բայց Բաղրամյան 26–ում որոշել էին այդ ձևով ներկայացնել «առաջադեմ և արևմտամետ Սերժ Սարգսյանի» մասին պատմվող հեքիաթը։
Հեքիաթն այդ, ինչպես հայտնի է, ավարտվեց նրանով, որ
ա. հայ–թուրքական հարաբերությունները լարվեցին,
բ. Թուրքիան, օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից, Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ խաղացող, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ, իսկ Ղարաբաղի գլխին ամպեր կուտակվեցին,
գ. հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների պատճառով գործնականում դադարեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը,
դ. սահմանն ինչպես փակ էր, այդպես էլ փակ մնաց։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի իբր «արևմտամետությանը» և մոլի «ռուսատյացությանը», ապա ամեն ինչ ավարտվեց ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու պայմանագիրը 49 տարով երկարաձգելու որոշմամբ։ Այսինքն՝ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքները հայտարարվածի համեմատ ճիշտ հակառակ պատկերն ապահովեցին։
Սարգսյանը ստիպված գնաց այդ քայլին, քանզի այնպիսի խայտառակ վիճակում էր դրել Հայաստանը, որ միայն ռուսական «սապոգով» կարող էր փրկվել։ Ռուսներն էլ, իրենց շահերից ելնելով, «նա կավյոռ» բերեցին «արևմտամետ» Սարգսյանին։
Այդ ամենը, սակայն, դաս չեղավ «արևմտամետ» Սերժի և նրա ոչ պակաս «արևմտամետ» դհոլների համար, քանզի սրանց համար չկա պետական շահ։ Դեմագոգիան ու կեղծիքը հասարակության դեմ զենք դարձրածների համար կա միայն անձնական շահ և փող դիզելու պաթոլոգիկ հակվածություն։
Անձնական շահն ու փողի հանդեպ սերն էր, որ Սերժ Սարգսյանին կրկին «ֆուտբոլասեր» դարձրեց՝ այս անգամ արդեն ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում։
Ու կրկին սկսեցին հեքիաթներ տարածել այն մասին, որ, ճիշտ է, Սերժ Սարգսյանը կեղծիքներով է ընտրությունների ժամանակ տոկոս «խփում», որ նրա օրոք տնտեսությունն անկում է ապրում, որ արտագաղթը սարսափելի չափերի է հասել, բայց դրա մեղավորը չար Ռուսաստանն է և օլիգարխները, որոնք չեն թողնում ՀՀԿ ղեկավարին դեպի Արևմուտք գնալ։ Այդ դեմագոգիային հետևում էր կոչը, թե պետք է սատարել Սերժին, որպեսզի նա (թերևս, Սաշիկի ձեռքը բռնած) մեզ տանի Եվրոպա և վերջապես ազատի Հայաստանը ռուսներից ու կեղտոտ օլիգարխներից։
Ինչպես արդեն հայտնի է, երեկ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը։ Ահա այդպես ավարտվեց «Արևմտամետ Սերժի» մասին տարածվող հեքիաթի հերթական մասը։
«Արևմտամետության» հաջորդ նոպայի ժամանակ Սերժն արդեն կարող է հայտարարել, որ Հայաստանը դառնում է ռուսական գուբերնիա, եթե արդեն իսկ չի դարձել։ Չարժե, հետևաբար, թույլ տալ, որպեսզի գործը հասնի այդ ամենի ֆորմալացմանը։ Իշխանափոխության հարցը հիմա ավելի արդիական է դառնում։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության արդյունքում Հայաստանը Արևմուտքի համար դարձավ «իզգոյ» պետություն, իսկ Ռուսաստանի համար՝ անվստահելի։ Կապ չունի, որ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում գլխապատառ նետվել է Մաքսային միության գիրկը. միևույն է Կրեմլ արդեն որպես անվստահելի, այլ ոչ թե ռազմավարական գործընկեր է դիտարկում ՀՀ–ին։
Դա նաև ցույց է տալիս, որ Մոսկվան այնքան չի վստահում Հայաստանին, որ պարզապես պարկի մեջ է գցել և բերանը կարել։ Եվ դա տեղի է ունեցել բացառապես Սերժ Սարգսյանի «արևմտամետ» և «շուստրի» քաղաքականության արդյունքում։
Մենք զարգացումների այսպիսի սցենարի մասին բազմիցս զգուշացրել ենք և բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա կուրծք են ծեծում և նեղանում իրենց իսկ գովերգած «արևմտամետ» Սերժից, թող նախ հայելու մեջ նայեն և ձևեր չթափեն։
Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նրան կցված դավիթշահնազարյանները, սութի դեմոկրատները, «Lragir.am»–ները, իրենց քաղաքացիական արժեքների ջատագով համարող «ազնիվ քյարփինջները», որոնք, չգիտես թե որտեղից, վերցրել էին այն թեզը, թե իբր Սերժի ուշքը գնում է արևմտյան արժեքների համար և պետք է նրան աջակցել չար բոյարների դեմ պայքարում։ Սրանք բոլորը մեղավոր են ՀՀ ինքնիշխանությունը Կրեմլի պատերի տակ թողնելու համար։ «Դհոլությունը» վաղեմության ժամկետ չունի։ Եվ կապ չունի, թե այդ «դհոլությունն» արվել է վճարովի, թե հասարակական հիմունքներով։
Ո՞վ պետք է պատասխան տա Արևմուտքի հետ մեր հարաբերությունների փչացման համար։ Բնականաբար «արևմտամետ» Սերժ Սարգսյանը, բայց նաև այն ժողգործիքները, ովքեր «ընդդիմադիր» և թունդ արևմտամետ դիրքերից Հայաստանը տարան դեպի Մաքսային միություն։
«Արևմտամետ Սերժ». արար 2–րդ