Աշխարհ

04.09.2013 20:04


Իվանիշվիլի. «Տնտեսական անկման պատճառը նախորդ իշխանությունների սխալ կառավարումն է»

Իվանիշվիլի. «Տնտեսական անկման պատճառը նախորդ իշխանությունների սխալ կառավարումն է»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի տնտեսական ցուցանիշների անկումը համարել է նախորդ իշխանությունների սխալ կառավարման հետևանք։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

«Բավական շատ են տնտեսական անկման հետ կապված շահարկումները: Եթե նայենք թվերին, դա իրոք այդպես է։ Տնտեսական անկում կա, սակայն վստահեցնում եմ՝ դրանում նոր իշխանությունների մեղքը զրոյական է. ընդհակառակը՝ դա նախորդ իշխանությունների երկարատև կառավարման արդյունքն է: Այդ ժամանակ տնտեսությունը կառավարվել է ոչ ճիշտ մեթոդներով, և աճը հիմնականում ապահովվել է պետական կառույցների ակտիվությամբ ու մեկ մարդու որոշումներով»,-ասել է Իվանիշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը