Աշխարհ

04.09.2013 12:16


Առանց ՄԱԿ որոշման Սիրիայի դեմ ռազմական գործողություն չի կարող սկսվել

Առանց ՄԱԿ որոշման Սիրիայի դեմ ռազմական գործողություն չի կարող սկսվել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ առանց ՄԱԿ անվտանգության խորհրդի համապատասխան որոշման՝ խոսք անգամ չի կարող լինել Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Նա նաև նշել է, թե այս պահին չի կարելի միանշանակ պնդել, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել:

«ՄԱԿ փորձագետների առաքելությունը Սիրիայում դեռևս ավարտված չէ։ Նրանք վերադառնալու են Սիրիա, որպեսզի նոր ստուգումներ իրականացնեն քիմիական զենքի ենթադրյալ կիրառման շրջաններում»,–հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական լուծում գտնել:

Այս խորագրի վերջին նյութերը