Լրահոս

04.09.2013 14:07


Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել

Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել

Ռեալիթի-շոուի հայտնի հայազգի աստղ 32-ամյա Քիմ Քարդաշյանը դստեր, քրոջ՝ Քորթնիի և զարմիկների հետ ուղևորվելով զբոսախնջույքի՝ նոր տեսքով գրավել է շրջապատի ուշադրությունը: Քիմը գունաթափել է սև մազերը։ Այս մասին գրում է «Eonline» կայքը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, Քիմի ընկերը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, ելույթ է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռան հարսանիքին: Հանդիսությանը մասնակցելու համար Քանիեն շուրջ 3 մլն դոլար է ստացել:

Բացի Քանիեից, հարսանիքին ելույթ են ունեցել նաև Բեյոնսեն, Մուսթաֆա Սանդալը, Վախթանգ Կիկաբիձեն, Գենադի Խազանովը, Լև Լեշչենկոն, Մաքսիմ Գալկինը, Լոլիտա Միլյավսկայան, Ալեքսանդր Րևան, Նոննա Գրիշաևան:

Այս խորագրի վերջին նյութերը