Լրահոս

04.09.2013 14:46


ՊԵԿ պարզաբանումը

ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, որոնք «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը կապում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ։

Պարզաբանման մեջ ասվում է.
«Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որոնց միջոցով փորձ է արվում ՊԵԿ նախագահի անունը կապել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ, այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ արձագանքել, որ նմանօրինակ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը