Կրոմվել Գրիգորյանն ընդունեց Ա. Զոհրաբյանի առաջարկը
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանն ընդունել է Արա Զոհրաբյանի հրավերը եւ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 12-ին կայանալիք բանավեճ-քննարկմանը: Այս մասին «7օր»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Գրիգորյանը:
Պալատի նախագահի թեկնածու Ա. Զոհրաբյանը մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ ու մյուս թեկնածուներին` Կ. Գրիգորյանին, Ա. Թադևոսյանին և Տ. Աթանեսյանին սեպտեմբերի 12-ի ժամը 13։00-ին հրավիրել մասնակցելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայանալիք բանավեճ-քննարկմանը:
Կ. Գրիգորյանի խոսքով՝ քննարկումն արդյունավետ անցկացնելու համար ճիշտ կլինի հանդիպմանը հրավիրել ոչ միայն թեկնածուներին, նրանց համախոհներին, այլեւ պալատի բոլոր փաստաբաններին:
–Միայն այս դեպքում հանդիպումն արդյունավետ կանցնի, թեկնածուները կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերն ու կպատասխանեն փաստաբաններին հուզող հարցերինե,–ասել է նա:
Փաստորեն բանավեճ- քննարկումը կկայանա Ա. Զոհրաբյանի եւ Կ. Գրիգորյանի մասնակցությամբ, քանի որ թեկնածուներից Տ. Աթանեսյանը օրեր առաջ հայտարարել էր, թե չի ընդունում հրավերը: Ամենատարեց թեկնածուն՝ Ա. Թադեւսյանն էլ ինքնաբացարկ է հայտնել:

7or.am