Կաղը, որ ճիշտ ճանապարհով է գնում, միշտ էլ առաջ կանցնի
այն առողջ վազողից, որ ճանապարհից շեղվել է:
Մեզ ճանապարհից շեղել է Սերժ Սարգսյանը, որ անձնական շահ հետապնդելով եւ Հայաստանը որպես սեփական դուքան երեւակայելով՝ խցկեց Մաքսային միություն:
Ցանկացած բանական մարդ չի կարող չհարցնել՝ արդյոք մեկը կարո՞ղ է արտահայտել ամբողջ Հայաստանի «ցանկությունը», ինչի մասին նախօրեին հայտարարել է Սերժ Սարգսյանը Կրեմլում:
Լեգիտիմության ահռելի դեֆիցիտ ունեցող երկրի ղեկավարը մի՞թե կարող է խոսել ողջ ժողովրդի անունից: Ավելին՝ չխորհրդակցելով հայաստանյան քաղաքական ուժերի հետ ու իրեն երեւակայելով իբրեւ «առողջ վազող»՝ ընդունել միանձնյա որոշում:
Լավ, արհամարհում է սեփական ժողովրդին ու քաղաքական դաշտում գործող կուսակցություններին, բայց արդյոք նա իրավունք ունի՞ իր որոշումը գաղտնի պահել նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունից, որն արդեն երկրորդ օրն է՝ խուսափում է գնահատական տալ Սերժ Սարգսյանի կատարած քայլին:
Ընդամենը երկու շաբաթ առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Արմնյուզի» եթերից հայտարարեց. «ԵթեդուդառնումէսՄաքսայինմիությանանդամ, արդենդուսուվերենչես»:
Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն այդ գերատեսչությունից գաղտնի է պահել իր որոշումը, այլապես ինչու պետք է Շավարշ Քոչարայնն այդպիսի «անհեռատես» հայտարարություն աներ:
Ըստ էության, Սերժ Սարգսյան իրեն նաեւ «գերմարդ» է երեւակայում՝ չբարեհաճելով գոնե կեսբերան իր մտադրության մասին տեղյակ պահել այն գերատեսչությանը, որն իրականացնում է իր՝ «առողջ վազողի» արտաքին քաղաքականությունը:
Ինչի դիմաց ահա ստացավ Եվրոպայի արձագանքը:
Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահող երկրի Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը, որը նաեւ մանրամասնել է՝ նկատելով հետեւյալը. «Մենքհարգումենքպետություններիկողմիցընդունվածցանկացածորոշում, բայցնրանքչենկարողմիաժամանակմտնելերկուկառույցներ, քանիորդրանքմիմյանցիցտարբերվողմաքսայինպահանջներունեն»:
Նրանից առաջ թվիթերյան իր էջում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գրել է. «Թվում է, որ Հայաստանը կասեցնում է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտի մտնելու բանակցությունները ու գնում Ռուսաստանի հետ ինտեգրման: 180 աստիճանով շրջադարձ»:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը «ջիջիլ» գցելո, պես սերտորեն շփվում էր ԵԺԿ նախագահի հետ՝ անթաքույց հպարտությամբ հայ ժողովրդին իրազեկելով, որ իր գլխավորած ՀՀԿ-ն այլեւս մաս է կազմում «եվրոպական ընտանիքին», այդ ժամանակ Մարթենսը գլխի չէ՞ր ընկնում, թե ինչպիսի «արեւմտամետ» առաջնորդի հետ գործ ունի:
Սակայն ամենազավեշտականը «արքունիքի թութակի»՝ շեֆի քայլն արդարացնող պարզաբանումներն են:
«Որևէսենսացիատեղիչիունեցել: Մենքարելենքայն, ինչբխելէմերպետական շահերից… Եվեսկարծումեմևհամոզվածեմ, որիմերկրինախագահիորոշումըշատկշռադատվածէ, ռացիոնալևազգայինշահերիցբխող»,–այսօր հայտարարել է էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը շարունակում է «և, և»-ի քաղաքականությունը:
Այստեղ են ասել՝ իսկ դուք ձեր սեփական բուրդը մի խառնեք պետական բրդի հետ:
ՀՀ-ն արգելափակված է
Կաղը, որ ճիշտ ճանապարհով է գնում, միշտ էլ առաջ կանցնի
այն առողջ վազողից, որ ճանապարհից շեղվել է:
Մեզ ճանապարհից շեղել է Սերժ Սարգսյանը, որ անձնական շահ հետապնդելով եւ Հայաստանը որպես սեփական դուքան երեւակայելով՝ խցկեց Մաքսային միություն:
Ցանկացած բանական մարդ չի կարող չհարցնել՝ արդյոք մեկը կարո՞ղ է արտահայտել ամբողջ Հայաստանի «ցանկությունը», ինչի մասին նախօրեին հայտարարել է Սերժ Սարգսյանը Կրեմլում:
Լեգիտիմության ահռելի դեֆիցիտ ունեցող երկրի ղեկավարը մի՞թե կարող է խոսել ողջ ժողովրդի անունից: Ավելին՝ չխորհրդակցելով հայաստանյան քաղաքական ուժերի հետ ու իրեն երեւակայելով իբրեւ «առողջ վազող»՝ ընդունել միանձնյա որոշում:
Լավ, արհամարհում է սեփական ժողովրդին ու քաղաքական դաշտում գործող կուսակցություններին, բայց արդյոք նա իրավունք ունի՞ իր որոշումը գաղտնի պահել նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունից, որն արդեն երկրորդ օրն է՝ խուսափում է գնահատական տալ Սերժ Սարգսյանի կատարած քայլին:
Ընդամենը երկու շաբաթ առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Արմնյուզի» եթերից հայտարարեց. «Եթե դու դառնում էս Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»:
Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն այդ գերատեսչությունից գաղտնի է պահել իր որոշումը, այլապես ինչու պետք է Շավարշ Քոչարայնն այդպիսի «անհեռատես» հայտարարություն աներ:
Ըստ էության, Սերժ Սարգսյան իրեն նաեւ «գերմարդ» է երեւակայում՝ չբարեհաճելով գոնե կեսբերան իր մտադրության մասին տեղյակ պահել այն գերատեսչությանը, որն իրականացնում է իր՝ «առողջ վազողի» արտաքին քաղաքականությունը:
Ինչի դիմաց ահա ստացավ Եվրոպայի արձագանքը:
Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահող երկրի Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը, որը նաեւ մանրամասնել է՝ նկատելով հետեւյալը. «Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, բայց նրանք չեն կարող միաժամանակ մտնել երկու կառույցներ, քանի որ դրանք միմյանցից տարբերվող մաքսային պահանջներ ունեն»:
Նրանից առաջ թվիթերյան իր էջում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գրել է. «Թվում է, որ Հայաստանը կասեցնում է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտի մտնելու բանակցությունները ու գնում Ռուսաստանի հետ ինտեգրման: 180 աստիճանով շրջադարձ»:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը «ջիջիլ» գցելո, պես սերտորեն շփվում էր ԵԺԿ նախագահի հետ՝ անթաքույց հպարտությամբ հայ ժողովրդին իրազեկելով, որ իր գլխավորած ՀՀԿ-ն այլեւս մաս է կազմում «եվրոպական ընտանիքին», այդ ժամանակ Մարթենսը գլխի չէ՞ր ընկնում, թե ինչպիսի «արեւմտամետ» առաջնորդի հետ գործ ունի:
Սակայն ամենազավեշտականը «արքունիքի թութակի»՝ շեֆի քայլն արդարացնող պարզաբանումներն են:
«Որևէ սենսացիա տեղի չի ունեցել: Մենք արել ենք այն, ինչ բխել է մեր պետական շահերից… Եվ ես կարծում եմ և համոզված եմ, որ իմ երկրի նախագահի որոշումը շատ կշռադատված է, ռացիոնալ և ազգային շահերից բխող»,–այսօր հայտարարել է էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը շարունակում է «և, և»-ի քաղաքականությունը:
Այստեղ են ասել՝ իսկ դուք ձեր սեփական բուրդը մի խառնեք պետական բրդի հետ:
Կիմա Եղիազարյան