Ռուսաստանն իր աջակցությունն է հայտել Սիրիայից Վրաստանի քաղաքացիների դուրսբերման հարցում
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և իր ռուս գործընկերոջ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարասինը պատրաստակամություն է հայտնել Վրաստանին օգնելու Սիրիայից իր քաղաքացիների դուրսբերման հարցում:
Իվանիշվիլին հայտարարել է. «Ինչ վերաբերվում է Սիրիային, ես կբացահայտեմ մի փաստ: Միգուցե չպետք է դրա մասին խոսեմ, բայց հավանաբար ես երբեք քաղաքական գործիչ չեմ դառնա: Երեկ երեկոյան Զուրաբ Աբաշիձեին զանգահարել է նրա ռուս գործընկեր Կարասինը և Ռուսաստանի օժանդակությունը հայտնել Սիրիայից մեր քաղաքացիների դուրսբերման հարցում: Կարծում եմ՝ Ռուսաստանը որևէ կերպ փորձում է քավել իր մեղքը 2008թ. իրադարձությունների կապակցությամբ: Կարծում եմ, որ մենք անպայման կկարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև կվերականգնենք մեր հարաբերությունները մեր եղբայրների՝ աբխազների և օսերի հետ, որից հետո կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: