Մերձավոր Արևելքի երկրներն առաջարկել են իրենց վրա վերցնել Սիրիայի դեմ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ծախսերը
Մերձավոր Արևելքի երկրներն առաջարկել են իրենց վրա վերցնել Սիրիայի դեմ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ծախսերը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։ «Այդ առաջարկն առայժմ քննարկվում է։ Ահա թե ինչպես են այդ երկրները նվիրված մեզ։ Նման բան չկար մեր ծրագրերում, սակայն այդ երկրները ամենայն լրջությամբ են արել սույն առաջարկը»,–«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Քերին։
Նշենք, որ Արաբական պետությունների լիգան իր շարքերից հանել է Սիրիային։ Իսկ արաբական այն երկրները, որտեղ սուննիները մեծամասնություն են կազմում, շարունակում են զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին։