Լրահոս

05.09.2013 17:11


«Նորմալ երկրներում մեծ-մեծ «փրթող» պաշտոնյաները կամ ձախողված կառավարությունը հրաժարական են տալիս»

«Նորմալ երկրներում մեծ-մեծ «փրթող» պաշտոնյաները կամ ձախողված կառավարությունը հրաժարական են տալիս»

ՀՀԿ-ից պարզաբանում են, թե ԱԱԽ-ում քննարկվել է ՄՄ-ին միանալու հարցը։ Ըստ նախագահի պաշտոնական կայքի՝ վերջին ԱԱԽ նիստը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 5-ին, տևական ժամանակ է անցել նիստից, իսկ իշխող կուսակցության պաշտոնյաները բացարձակ անտեղյակ էին, բնականաբար, անտեղյակ են եղել նաև ԱԺ պատգամավորները։
Ինչևէ, քանի կար, իշխանության և ոչ մի ներկայացուցիչ ռիսկ չէր անում խոսել, բոլորն անհետացել էին, անգամ ԱԳՆ-ի կայքը չէր աշխատում։ Եթե Դուք տեղյակ լինեիք, չէիք անցնի ընդհատակ, մարդիկ էլ օր առաջ անպատասխանատու հայտարարություններ չէին անի։ Ավելի վատ, եթե տեղյակ լինելով հանդերձ՝ նմանատիպ հայտարարություններ են անում։ Նորմալ երկրներում մեծ-մեծ «փրթող» պաշտոնյաները կամ ձախողված կառավարությունը հրաժարական են տալիս, ոչ թե կորչում ասպարեզից։ Հուսանք, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստում դիմումները տրցակներով կներկայացվեն։

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը