Աշխարհ

06.09.2013 10:30


Սիրիայի հարցը Մեծ քսանյակի գագաթաժողովում

Սիրիայի հարցը Մեծ քսանյակի գագաթաժողովում

Սեպտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալված երկրների պատվիրակություններին առաջարկել է բացի գագաթաժողովի համար առաջնահերթ համարվող տնտեսական հարցերից՝ քննարկել նաև Սիրիայում առկա իրավիճակը։

Մեծ քսանյակի ղեկավարների հետ աշխատանքային ճաշից հետո ՌԴ նախագահը սիրիական ճգնաժամը քննարկել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։

Ի դեպ, Վ. Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Սիրիայի առնչությամբ Մեծ քսանյակի ղեկավարների կարծիքները հավասարապես կիսվել են։ Աշխատանքային Ճաշի ընթացքում նրանց մի կեսը կողմ է արտահայտվել Սիրիայի դեմ օր առաջ ռազմական գործողություն սկսելուն, իսկ մյուս կեսը կոչ է արել չոտնահարել միջազգային իրավունքը և չանտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որոշում կայացնելու բացառիկ իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը