Լրահոս

06.09.2013 22:18


Բեյոնսեն ծննդյան տարեդարձը նշել է զբոսանավի վրա

Բեյոնսեն ծննդյան տարեդարձը նշել է զբոսանավի վրա

Սեպտեմբերի 4-ին ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն դարձավ 32 տարեկան: Ծննդյան տարեդարձը երգչուհին անաղմուկ է նշել: Ըստ Daily Mail-ի՝ Բեյոնսեն որևէ երեկույթ չի կազմակերպել. նա նախընտրել է ամուսնու՝ Jay Z-ի և դստեր՝ Բլյու Այվիի հետ օրն անցկացնել զբոսանավի վրա՝ Իտալիայի մոտակայքում՝ Միջերկրական ծովում: Տարեդարձի լուսանկարները համացանցում հայտնվել են միայն մեկ օր անց: Դրանցում երևում է՝ ինչպես է երգչուհին ժամանակն անցկացնում ամուսնու և դստեր հետ, իսկ Jay Z-ն 15 լիտրանոց Nebuchadnezzar ոսկեգույն շամպայն է բացել: Բեյոնսեն հանգստի էր մեկնել իսպանական Իբիցա Ֆիլադելֆիայում անցկացված «Budweiser Made in America Festival»-ից հետո: Հանգստից անմիջապես հետո Բեյոնսեն վերադարձել է ԱՄՆ և զբաղվում է իր 5-րդ ալբոմի ձայնագրման աշխատանքներով։

ձայնագրությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը