Կիրո Մանոյան. «Հանրային տեսակետն անտեսելու քաղաքականություն էր սա»
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Մաքսային մությանը միանալու որոշումն անպայման չի նշանակում՝ Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը և վերադառնում է Խորհրդային Միություն: Ըստ նրա՝ սխալը ոչ թե բուն որոշումն է, այլ այդ որոշումը կայացնելու ձևը, պայմանները։
–Տակավին չի նշանակում՝ վաղն առավոտյան Մաքսային միության անդամ ենք դառնալու: Բայց Հայաստանը նախապատրաստական աշխատանք հասարակության հետ չի տարել: Կարծեք տեղյակ չի եղել նաև Եվրամիությունը,–ասել է Կ. Մանոյանը:
Նրա կարծիքով հասարակության դժգոհությունը, կապվածայս որոշման հետ, նվազ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները համապատասխան աշխատանքներ տարած լինեին.
–Երբ սկսում ես շփոթել ռազմավարությունը մարտավարության հետ, արդեն անտեսում ես հասարակությանը: Տպավորությունն այն է, որ Եվրամիությունն ավելի շատ էր տեղեկացված, քան հասարակությունը։ Հանրային տեսակետն անտեսելու քաղաքականություն էր սա:
Կիրո Մանոյան. «Հանրային տեսակետն անտեսելու քաղաքականություն էր սա»
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Մաքսային մությանը միանալու որոշումն անպայման չի նշանակում՝ Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը և վերադառնում է Խորհրդային Միություն: Ըստ նրա՝ սխալը ոչ թե բուն որոշումն է, այլ այդ որոշումը կայացնելու ձևը, պայմանները։
–Տակավին չի նշանակում՝ վաղն առավոտյան Մաքսային միության անդամ ենք դառնալու: Բայց Հայաստանը նախապատրաստական աշխատանք հասարակության հետ չի տարել: Կարծեք տեղյակ չի եղել նաև Եվրամիությունը,–ասել է Կ. Մանոյանը:
Նրա կարծիքով հասարակության դժգոհությունը, կապված այս որոշման հետ, նվազ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները համապատասխան աշխատանքներ տարած լինեին.

7or.am