Լրահոս

06.09.2013 16:03


Հրայր Թովմասյան. «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կար»

Հրայր Թովմասյան. «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կար»

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կար, և հենց դրանով է պայմանավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

Նախարարի խոսքերով՝ կփոխվեն այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին, իշխանության թևերի միջև առավել արդյունավետ զսպումների ու հակակշիռների ամրագրմանը, իրավունքի գերակայության ապահովմանը և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Հ. Թովմասյանը նաև պնդել է, որ Մաքսային միությանը միանալը չի հակասում գործող Սահմանադրությանը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն հոկտեմբերի 12-ին այս ծրագրով արդարադատության համակարգին 29 մլն եվրո աջակցության մասին փաստաթուղթ է ստոագրվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը