Աշխարհ

07.09.2013 12:16


Պաշտոնական Թբիլիսի. «Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»

Պաշտոնական Թբիլիսի. «Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ այս փուլում աբխազական երկաթգծի վերագործարկման ոչ մի որոշում չի կայացվել, իսկ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի երկաթգծի բացման վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե Վրաստանի կառավարությունը իբր թե համաձայն է Աբխազիայի տարածքով վերականգնել երկաթգծային հաղորդակցումը, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանի կառավարությունը նախկինում էլ արտահայտել է իր հետաքրքրվածությունը՝ քննարկելու տվյալ թեման և հիմա էլ պատրաստ է անդրադառնալ այս հարցին։ Սակայն, դա չի նշանակում, թե որևէ որոշում ընդունվել է»,–ասված է Վրաստանի կառավարության հատուկ հայտարարության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արթուր Բաղդասրայանի հայտարարությունը պաշտոնապես հերքել է նաև Աբխազիան։ «Երկաթգծի աբխազական հատվածի բացման հարցը երկար ժամանակ չի բարձրացվել ո՛չ ռուս–աբխազական երկխոսության, ո՛չ էլ որևէ այլ ձևաչափի շրջանակներում»,–հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Բժանիան։

Այս խորագրի վերջին նյութերը