Աշխարհ

09.09.2013 09:08


Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

Ըստ ՌԴ մայրքաղաքաի ընտրական հանձնաժողովի արձանագրությունների՝ Մոսկվայի քաղաքպետի ընտրություններում, ձայների 99,17%-ի հաշվարկից հետո, Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների 51,27%-ը, հայտնում է Rosbalt.ru-ն։

Ռուսաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին ստացել է ձայների 27,30%-ը։
Մնացված թեկնածուների առումով պատկերը հետևյալն է. ՌԴ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Իվան Մելնիկով՝ 10,72%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Միխայիլ Դեգտյարև՝ 2,86% «Յաբլոկոյի» առաջնորդ Սերգեյ Միտրոխին՝ 3,52% ձայն, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Լևիչև՝ 2,80%:

Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ների 32%-ը:

Այս խորագրի վերջին նյութերը