Լրահոս

09.09.2013 10:16


Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:
Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը