Լրահոս

09.09.2013 12:38


Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակներում (http://www.blacksea-cbc.net): Ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են սույն թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրն իրականացնում են կազմակերպություններ հինգ երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից և Մոլդովայից: Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել մշակույթի անդրսահմանային փոխանակմանը՝ տրամադրելով նորարարական, բազմալեզու ՏՏ պլատֆորմ՝ հիմնված առկա բաց ծրագրային կոդով սոցիալական պլատֆորմների լուծումների վրա և հարմարեցված մշակույթի գործիչների (նկարիչներ, գրողներ, փառատոնների կազմակերպիչներ, և այլն), մշակութային օպերատորների (թատրոններ, թանգարաններ և այլն) և մշակութային շուկայի այլ դերակատարների գործունեությանը: Այս պլատֆորմը նպատակ ունի դառնալ առցանց գործիք, որի միջոցով Սևծովյան ավազանի տարածաշրջանի բոլոր արվեստագետները, արվեստի գործիչներն ու մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող են գովազդել, քննարկել կամ կազմակերպել մշակութային միջոցառումներ, իրականացնել մշակութային գործունեություն: Պլատֆորմը նաև հանդես կգա որպես մշակույթի և մշակութային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության կարևոր աղբյուր մշակույթի սիրահարների համար:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը, խոսելով ծրագրի մասին, ասաց, «Սա չափազանց կարևոր ծրագիր է հայ արվեստագետներին և մշակութային գործիչներին Սևծովյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ճանաչելի դարձնելու համար: Այս հարթակը ընձեռում է սոցիալական ցանցերի ինտեգրման, միջոցառումների տեղեկատուի և այլ հնարավորություններ: Այն, որ այժմ արվեստագետները, մշակութային օպերատորները, փառատոնների կազմակերպիչները հնարավորություն կունենան միմյանց հետ կապ հաստատել առցանց ձևաչափով, մեծապես կնպաստի Հայաստանում արվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը»:

Ծրագրի ՏՏ զարգացման մենեջեր Բաբկեն Ջուհարյանը հարթակի վերաբերյալ ասաց, "Սևծովյան տարածաշրջանում առաջին անգամ նման հարթակը հիմնված կլինի բաց ծրագրային կոդով տեխնոլոգիայի վրա: Այն կդառնա արագ, ինտերակտիվ գործիք մշակութային ոլորտի համար, որը խիստ մրցունակ կլինի առկա սոցիալական ցանցերի և հարթակների շրջանում»:

Այս խորագրի վերջին նյութերը