Լրահոս

09.09.2013 12:59


Փաստաբան. «Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր երկրի արդարադատության հետ»

Փաստաբան. «Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր երկրի արդարադատության հետ»

–Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելը դժբախտություն էր մեր երկրի արդարադատության համար: Այսպես կարող ենք կորցնել արդարության հասնելու հավատը։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը՝ Բուդաղյանների պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՊՆ քննչական ծառայությունը որոշել էր ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և դադարեցնել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Փաստաբանի խոսքերով՝ այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության, տրամաբանության հետ. ազատ արձակվեցին այն անձինք, ովքեր պետք է դատապարտվեին:

–Շատ դժվար է այդ որոշումները վերլուծել իրավական տեսանկյունից: Այս որոշումներն ավելի շատ բժշկական գնահատական ունեն, քան իրավական,–նշել է Հայկ Ալումյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը