Լրահոս

09.09.2013 14:37


Գալուստ Սահակյանը չի բացառել, որ Սուրեն Խաչատրյանը կրկին պաշտոն կստանա

Գալուստ Սահակյանը չի բացառել, որ Սուրեն Խաչատրյանը կրկին պաշտոն կստանա

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին պաշտոն կստանա։

Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը՝ լրագրողները Գ. Սահակյանից հետաքրքրվել են՝ ստացվում է՝ Սուրեն Խաչատրյանն անմե՞ղ էր և եթե ուզի հետ գալ որևէ պաշտոնի, կգա՞։

–Ամեն ինչ հնարավոր է։ Անմեղներ և մեղավորներ չեն լինում։ Մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով, մտային կարողություններով և զազրախոսություններով,-ասել է Գ. Սահակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը