Լրահոս

09.09.2013 15:16


«Ինձի վերև չկա՛». Առաքել Մովսիսյանի (Շմայս) սենյակում «գաղջ» է (ֆոտո)

«Ինձի վերև չկա՛». Առաքել Մովսիսյանի (Շմայս) սենյակում «գաղջ» է (ֆոտո)

5–րդ գումարման ԱԺ 4–րդ նստաշրջանը մեկնարկել է «էքստրեմալ» պայմաններում։ Խորհրդարանի շենքի 2–րդ հարկի այն հատվածում, որտեղ ՀՀԿ–ական պատգամավորների աշխատասենյակներն են, օդը գաղջ էր։

Պարզվում է՝ «վերևի հարևանները» ջրել են ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս)։ Նրա աշխատասենյակն այն աստիճան է հեղեղված, որ առաստաղից ջուր է կաթում, իսկ մուտքի դուռն ու պատերն ամբողջությամբ խոնավացած են։ Սակայն, երբ «7օր»–ի լրագրողը փորձել է պարզել, թե ով է նրան ջրել, Առաքել Մովսիսյանը բորբոքվել է.

–Ինձի ո՞նց կարան ջրեն, աղջիկ ջան։

–Բայց ձեր սենյակն ամբողջությամբ ջրի մեջ է։

–Չեմ տեսել ես։

–Հետ նայեք և տեսեք։

–Վսյո, վերջացրու, լա՛վ։

–Ձեր վերևում ո՞վ է, ում աշխատասենյակն է։

–Ինձի վերև չկա՛,–հայտարարել է ՀՀԿ–ական պատգամավորը և ներս մտնելով իր գաղջ սենյակ՝ դուռը շրխկացրել է։

Ի դեպ, 3–րդ հարկում, Առաքել Մովսիսյանի աշխատասենյակի անմիջապես վերևում, որևէ մեկը չի նստում, սակայն քիչ այն կողմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը