Լրահոս

09.09.2013 15:49


Հնագիտական գտածոների վերականգնմանը նվիրված դասընթաց

Հնագիտական գտածոների վերականգնմանը նվիրված դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին մեկնարկում է «Հնագիտական գտածոների վերականգնումը հնավայրում» խորագրով դասընթացը:

Դասընթացի նպատակն է պեղավայրում ուսանողներին ծանոթացնել գտածոների պահպանման տեխնիկաներին, ինչպես նաև պեղումներից հետո իրականացվող առանձնակի բարդություն ունեցող ձեռագործ իրերի վերականգնման միջոցառումներին: Քննության կենթարկվեն մի շարք այլ թեմաներ` գտածոյի փոփոխությունները` պայմանավորված միջավայրի ազդեցությամբ, գտածոն պահպանելու մեթոդի ընտրությունը, տարբեր նյութերի (խեցեղեն, ապակի, մետաղ, օրգանական նյութեր) պահպանման նպատակով կիրառվող նախնական միջոցառումները և այլն:

Դասընթացի շրջանակներում իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն մինչև սեպտեմբերի 15-ը դասախոսությամբ հանդես կգա Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, իսկ գործնական աշխատանքները տեղի կունենան Կարմիր բլուր հնավայրում:

Դասընթացն անց է կացվում «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» կրթամշակութային ծրագրի շրջանակում, որն էլ իրականացվում է ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականի ապրիլին կնքված համաձայնագրի հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը