Լրահոս

09.09.2013 15:52


Բենիամին Մաթևոսյան. «Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի երազած «ապահով Հայաստանի» տիպիկ ներկայացուցիչն է»

Բենիամին Մաթևոսյան. «Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի երազած «ապահով Հայաստանի» տիպիկ ներկայացուցիչն է»

Չհասցրեց մեկնարկել ԱԺ-ի աշնանային նստաշրջանը, և Գալուստ Սահակյանը ջիգյարով ուրախացրեց մեզ: Պարզվեց, որ փաստորեն ինչ-որ ուրիշ մարդ է իր փոխարեն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման պայմանագիրը, իսկ Մաքսային միության մասով նորություններ չեն լինի: Երևի Շավարշ Քոչքարյանի հետ շփվելը շատ է ազդել Սահակյանի վրա, և նա նույնպես սկսել է «ատկազ գալ» իր ասածներից:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի երազած քաղաքական գործչի և մարդու տեսակ է: Մի այնպիսի մարդու, ով տեղյակ չլինելով շեֆի որոշումներից` պատրաստ է օրվա կուրսի շրջանակներում պաշտպանել շեֆին: Ով կարող է մի քանի օրվա տարբերությամբ 180 աստիճանով տարբերվող բաներ ասել և չկարմրել:
Սա ծիծաղալու կլիներ, եթե արանքում Հայաստանի շահերը չլինեին: Ինչքան շատ Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին, և ինչքան շատանան գալուստսահակյանները, այնքան էս երկրի վիճակը ծանրանալու է:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը