Որքանո՞վ են Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը և ՀՅԴ–ն պատասխանատու
-Արտգործնախարարի հրաժարականի պահանջը մնում է, որովհետև գտնում ենք՝ նաև նախարարի պատասխանատվությունն այս ամենի մեջ։ Ճիշտ է, որ ամեն ինչ նախագահով է վերջանում, բայց պետք չէ ասել, թե նախարար չկա։ Նախարարի փոփոխությունը նախագահին հնարավորություն կտա քաղաքականությունը փոխելու մասին առնվազն ազդանշան տալու,- լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Ինչ վերաբերում է «Մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու չե՞ն Վ.Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը» հարցին, ապա Կիրո Մանոյանը պատասխանել է, որ Մադրիդյան սկզբունքների համար չէ, որ ՀՅԴ-ն Նալբանդյանին մեղավոր է համարում, այլ այն բանի, որ «հասել ենք մի վիճակի, երբ Թուրքիան է թելադրում, թե ինչ ենք անելու»։
-Դա դիվանագիտություն է, որի պատասխանատուն արտգործնախարարն է։ Իսկ Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանը Մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու են այնքանով, որքանով դրանք որպես բանակցությունների հիմք են առաջարկված, և ոչ թե պարտադրվել են։ Իրենց ժամանակ դրանք չեն պարտադրվել, և չի ասվել, որ սրանց պետք է համաձայնություն տալ։ Այդ ճնշումը նրանց օրոք չի եղել։ Եվ կարելի է ենթադրել, որ դիվանագիտությունն այդքան ձախողված չի եղել։ Բայց այն, որ մադրիդյան սկզբունքները մեջտեղ են բերվել նրանց օրոք, այդքանով էլ նույնիսկ մենք, որ մաս էինք կազմում, պատասխանատու ենք։ Սակայն մեջտեղ բերվելը միջնորդների կողմից մի բան է, մեկ այլ բան, երբ քեզ ճնշում են, որ համաձայնվես այդ սկզբունքներին,-ասել է Կիրո Մանոյանը։

7or.am