«Հայազն»-ը դեմ է եվրոպական և եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորներին
Այսօրվա ասուլիսին անդրադառնալով միջազգային այս կամ այն կառույցին Հայաստանի անդամակցության հարցին՝ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասել է, որ իրենք դեմ են որևէ դաշինքի, որը մեկ այլ դաշինքի դեմ է կամ մրցակից։ «Դեմ ենք նաև անդամակցությանը։ Ինտեգրացիան այս կամ այն ոլորտում համագործակցությունը չէ։ Մենք այսօր հանդես ենք գալիս եվրոպական և եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորներին դեմ»,–ասել է Աղայանը՝ շեշտելով, որ ինտեգրացիան սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Կուսակցության մամուլի խոսնակ Արմեն Հովհաննիսյանն էլ նշել է, որ իրենց նպատակը ինքնիշխան Հայաստանն է։ «Այդ նպատակին հասնելու միջոցը ազգային հեղափոխությամբ կտրուկ փոփոխություններ անելն է, ինչը հնարավորություն կտա ներքին ախտերից ազատվել և արտաքին ճակատներում դիմադրել»,–նշել է Ա. Հովհաննիսյանը։

7or.am