Լրահոս

10.09.2013 00:28


Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և ՌԴ արտաքին գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի  և ՌԴ արտաքին գերատեսչությունների միջև

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:

ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ նաեւ Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հնարավոր զարգացումներին:

Բանակցությունների ընթացքում կարեւորվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը եւ համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը եւ համաձայնություն ձեռք բերվեց հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013թ. դեկտեմբերին:

Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցությունների մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Այս խորագրի վերջին նյութերը