Լրահոս

10.09.2013 09:46


Վարչապետը Մոսկվայում երդվե՞լ է

Վարչապետը Մոսկվայում երդվե՞լ է

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում. «Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումը հայտնելուց առաջ Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ»։

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի արևմուտք մտացածին են։ Ավելին՝ վարչապետը երդվել Է, որ իր համակրանքը միշտ էլ եղել է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորոշում ունեն։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը