-Նախագահների հանդիպումից մենք առանձնապես ոչինչ չենք սպասում, քանի որ և՛ այդ հանդիպումները, և՛ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող ցանկացած հանդիպումում մենք շարունակում ենք խաղալ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը՝ խոսելով Սարգսյան-Ալիև հանդիպման մասին։ -Դա անպտուղ խաղ է, որը մեզ փաթաթվել է, թե ազգերի ինքնորոշման իրավունքն է՝ սահմանների անձեռնմխելիության իրավունքին հակադրելով։
Հ. Առաքելյանն ասել է, թե ՀՌԱԿ-ը բազմիցս հանդես է եկել տեսակետով, որ ընդհանրապես պետք է դադարեցնել Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը. «Քանի որ մենք այդպիսով բանակցում ենք հանցագործ ադրբեջանական կառավարության հետ, որը մարդկության հանդեպ հանցագործություն՝ ցեղասպանություն է իրականացրել»։
-Արցախյան հարցի լուծումը մենք տեսնում ենք Հաագայի միջազգային դատարանում։ Հետևաբար, առանձնապես ակնկալիքներ չունենք։ Նույնիսկ եթե որևէ փաստաթուղթ էլ ստորագրվի, մեր հայտարարության մեջ մենք ասել ենք, որ հստակ չէ, թե ով պետք է ստորագրի, ինչ լիազորություններով, ինչ օրենքի հիման վրա պետք է որևիցե փաստաթուղթ ստորագրվի։ Այնպես որ, ամեն ինչ այնքան մութ է և անհեռանկար։ Դրա համար մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, որ մեր առաջարկությունն այսօր ամենաիրատեսականն է. հարցերի լուծումը դիտել միջազգային դատարանում, որովհետև մենք ունենք տարածքային վեճ,-ասել է ՀՌԱԿ ատենապետը։
Հարցին, թե ինչո՞ւ են եռակողմ հանդիպումները լինում Մեդվեդևի, այլ ոչ թե, օրինակ, Օբամայի հետ, Հ. Առաքելյանը պատասխանել է.
-Պարզ երևում է, որ Մինսկի խմբի միջնորդ առաքելություն իրականացնող երկրները բացահայտ հետապնդում են իրենց շահերը։ Այս պարագայում, երբ հարավկովկասյան տարածաշրջանում տնտեսական, կոմունիկացիոն ծրագրեր են իրականացվում, Ռուսաստանն ունի հետաքրքրություն, Ադրբեջանն ինքն ունի իր հարցերը լուծելու համար Ռուսաստանին ներքաշելու հետաքրքրություն, Հայաստանի ցանկությունն էլ ոչ- ոք չի հարցնում։ Այս անգամ ստացվել է Մոսկվայում, հաջորդ անգամ կստացվի մեկ ուրիշ տեղ, եթե մյուսների շահերը համընկնեն։ Այնպես որ, Հայաստան պետությունն ընկել է հոսանքի տակ։ Հենց դրա համար էլ պահանջում ենք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
ՀՌԱԿ–ը նախագահների հանդիպումից ակնկալիքներ չունի

7or.am