Լրահոս

10.09.2013 19:15


Սաուդյան Արաբիան Ասադի դեմ է ուղարկել 1300 կալանավոր–մահապարտի

Սաուդյան Արաբիան Ասադի դեմ է ուղարկել 1300 կալանավոր–մահապարտի

Սաուդյան Արաբիան Սիրիա պատերազմելու է ուղարկել մահապատժի դատապարտված մոտ 1300 կալանավորի։ Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»–ն։ Ինչպես իր կայքում նշել է ամերիկյան «USA Today» պարբերականը, դեռ այս տարվա ապրիլին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ–ն ամենամսյա դրամական վճարումներ էր առաջարկել մահապատժի ենթարկված 1239 կալանավորների ընտանիքներին դատապարտյալներին Սիրիայում ռազմական գործողությունների մասնակից դարձնելու դիմաց։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ասադի դեմ ուղարկված դատապարտյալների թվում կան Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի և Եմենի քաղաքացիներ, որոնք բոլորն էլ Սաուդյան Արաբիայում դատապարտվել են մարդասպանության, բռնաբարության կամ թմրամիջոցների տարածման համար։

Այս խորագրի վերջին նյութերը