Լրահոս

18.07.2009 15:07


Արաբ շեյխն ասել է, թե հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխ Մոհամադ Մուսալամիին։
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ առևտրատնտեսական կապերը և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր։
Մոհամադ Մուսալամին նշելով, որ իր առաջին այցը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով։ Ըստ շեյխի՝ համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաև գյուղատնտեսության ոլորտում։
ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը